Մոդուլի նպատակը Մոդուլի նպատակն է ապահովել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հիմնական (բազային) գիտելիքներ, ծանոթացնել տվյալների մշակման՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված հիմնական սկզբունքներին եւ կանոններին, վերհանել եւ սովորողներին ծանոթացնել տարբեր ոլորտներում անձնական տվյալների մշակման առանձնահատկություններին եւ ձեւավորել անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ապահովելու/խախտումները վերհանելու կարողություններ
Մոդուլի տևողությունը ակադեմիական 6 ժամ
  1. իմանա անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կիրառվող հիմնական հասկացությունները, իմանա, թե որոնք են զգայուն անձնական տվյալներ եւ ինչու է այս կամ այն տվյալը համարվում զգայուն,
  2. իմանա անձնական տվյալների հետ վարվելու (տվյալների մշակման) հիմնական կանոնները/սկզբունքները, առնվազն ծանոթանա անձնական տվյալների մշակման օրինականության եւ համաչափության սկզբունքներին եւ անձնական տվյալների մշակման օրինականության չափանիշներին,
  3. ձեռք բերի նախնական գիտելիքներ եւ հմտություններ անձնական տվյալների անվտանգության ապահովման վերաբերյալ,
  4. կարողանա ինքնուրույն կողմնորոշվել, թե ինչպե՞ս է պետք այս կամ այն կոնկրետ դեպքում վարվել անձնական տվյալների հետ* | | Մոդուլի գնահատման կարգը | Մոդուլի գնահատումն իրականացվում է ըստ ուսումնառության արդյունքների համար նախատեսված թեստային աշխատանքի, խնդրի կամ վարժության արդյունքների | | Ուսումնառության արդյունք 1 | Իմանալ անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը, Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վիճակը եւ ոլորտում առկա խնդիրները եւ ըստ այդմ՝ այն հիմնական պատճառները, թե ինչու է նախաձեռնվել անձնական տվյալների պաշտպանության թեմայով ուսուցում | | Կատարման չափանիշներ | • ինտերակտիվորեն մասնակցում է մատուցվող նյութի քննարկմանը, գործնական օրինակներին • ներկայացնում է մատուցվող նյութին եւ գործնական օրինակներին համադրելի օրինակներ, իրավիճակներ | | Ուսումնառության արդյունք 2 | Իմանալ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կիրառվող հիմնական հասկացությունները, իմանալ, թե որոնք են զգայուն անձնական տվյալներ եւ ինչու է այս կամ այն տվյալը համարվում զգայուն | | Կատարման չափանիշներ | • ինտերակտիվորեն մասնակցում է մատուցվող նյութի քննարկմանը, գործնական օրինակներին • ներկայացնում է մատուցվող նյութին եւ գործնական օրինակներին համադրելի օրինակներ, իրավիճակներ • ճիշտ է կիրառում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում կիրառվող հասկացությունները • ճիշտ է տարբերակում անձնական տվյալների սուբյեկտիվ եւ օբյեկտիվ զգայունությունները | | Ուսումնառության արդյունք 3 | Իմանալ անձնական տվյալների հետ վարվելու (տվյալների մշակման) հիմնական կանոնները/սկզբունքները, առնվազն ծանոթանալ անձնական տվյալների մշակման օրինականության եւ համաչափության սկզբունքներին եւ անձնական տվյալների մշակման օրինականության չափանիշներին | | Կատարման չափանիշներ | • ինտերակտիվորեն մասնակցում է մատուցվող նյութի քննարկմանը, գործնական օրինակներին • ներկայացնում է մատուցվող նյութին եւ գործնական օրինակներին համադրելի օրինակներ, իրավիճակներ • ճիշտ է ներկայացնում անձնական տվյալների մշակման կոնկրետ իրավիճակում տվյալների մշակման օրինականության գնահատականը | | Ուսումնառության արդյունք 4 | Ձեռք բերել նախնական գիտելիքներ եւ հմտություններ անձնական տվյալների անվտանգության ապահովման վերաբերյալ | | Կատարման չափանիշներ | • ինտերակտիվորեն մասնակցում է մատուցվող նյութի քննարկմանը, գործնական օրինակներին • ներկայացնում է մատուցվող նյութին եւ գործնական օրինակներին համադրելի օրինակներ, իրավիճակներ • ճիշտ է ներկայացնում անձնական տվյալների մշակման կոնկրետ իրավիճակում տվյալների անվտանգության ապահովման տեխնիկական միջոցների ապահովման գնահատականը, • ճիշտ է ներկայացնում անձնական տվյալների մշակման կոնկրետ իրավիճակում տվյալների անվտանգության կազմակերպչական տեխնիկական միջոցների ապահովման գնահատականը | | Ուսումնառության արդյունք 5 | Կարողանալ ինքնուրույն կողմնորոշվել, թե ինչպե՞ս է պետք այս կամ այն կոնկրետ դեպքում վարվել անձնական տվյալների հետ | | Կատարման չափանիշներ | • անձնական տվյալների մշակման այս կամ այն կոնկրետ իրավիճակում ճիշտ է գնահատում տվյալների մշակման օրինական եւ որոշակի նպատակի առկայությունը • անձնական տվյալների մշակման այս կամ այն կոնկրետ իրավիճակում ճիշտ է գնահատում անձնական տվյալների մշակման համաչափությունը • անձնական տվյալների մշակման այս կամ այն կոնկրետ իրավիճակում ճիշտ է գնահատում անձնական տվյալների մշակման իրավական հիմքի առկայությունը • անձնական տվյալների մշակման այս կամ այն կոնկրետ իրավիճակում ճիշտ է գնահատում անձնական տվյալների անվտանգության ապահովումը | | Գնահատման միջոց | Գնահատումն իրականացվելու է ինտերակտիվ հաղորդակցության, սովորողի ներգրավմամբ իրավիճակների քննարկման, ինչպես նաեւ իրավիճակային խնդրի/վարժության եւ թեստային աշխատանքի միջոցով: Սովորողին կարող են ներկայացվել գործնական իրավիճակներ, տրվել հարցեր քննարկվող նյութի վերաբերյալ իր փորձի մասին: Սովորողին կարող է ներկայացվել փոքր (բազմակի ընտրությամբ 5-10 հարց պարունակող) թեստ, թեմատիկ խնդիր կամ վարժություն: Արդյունքը կհամարվի ապահովված, եթե սովորողը կարողանա արձագանքել իրավիճակային քննարկումներին, իրեն ուղղված հարցերի պատասխանները ներկայացնի հստակ, մասնակցի ինտերակտիվ հաղորդակցությանը, ըստ իրավիճակի՝ տա նյութի վերաբերյալ հարցեր, ներկայացնի սեփական օրինակներ, թեստի հարցերի կեեսից ավելիին տա ճիշտ պատասխաններ, ճիշտ կամ փաստարկված կամ ոչ էական սխալներով ներկայացված խնդրի/վարժության լուծումը։ | | Մեթոդաբանությունը և ռեսուրսները (նույնն են ուսումնառության բոլոր արդյունքների համար) | Ուսուցումը նախատեսվում է իրականացնել նյութի տեսական եւ գործնական համակցված մատուցմամբ՝ հիմնականում ինտերակտիվորեն՝ սովորողների հնարավորինս ակտիվ մասնակցությամբ: Մատուցվող ընդհանուր նյութից եւ գործնական օրինակներից բացի անհրաժեշտ է նախապատրաստել սովորողներին վերաբերելի օրինակներ, այդ թվում՝ ըստ հնարավորության սովորողների մասնագիտական կամ գործունեության ոլորտները հաշվի առնելով: | | Ամբողջ ուսուցման ժամաքանակը | Տեսական եւ գործնական համակցված ուսուցում՝ 6 ակադեմիական ժամ |